Մեր պետության ղեկավարն իսկապես ուղղափառ առաջնորդ է, ոչ թե արարողակարգով, այլ՝ համոզմունքներով. Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք
«Մենք հասել ենք այն ժամանակին, երբ մեր պետության ղեկավարն իսկապես ուղղափառ առաջնորդ է, ոչ թե, ինչպես ասում են, արարողակարգով, այլ՝ համոզմունքներով ուղղափառ առաջնորդ՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը: Սա, իհարկե, վկայում է այն մասին, որ Աստծո հրաշքը տեղի է ունեցել սուրբ սրբերի աղոթքների միջոցով, հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Սուրբ հայտնության տոնի պատարագից հետոч Ռիա Նովոստիի փոխանցմամբ:
Ռուս ուղղափառ եկեղեցին նշում է Հայտնությունը կամ Աստվածահայտնությունը հունվարի 19-ին: Հավատացյալները հիշատակում են Հիսուս Քրիստոսի մկրտությունը Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում: Եկեղեցու ամենօրյա ծիսական ցիկլը սկսվում է նախորդ օրը, ուստի հավատացյալները տոնը նշում են հունվարի 18-ի երեկոյան պատարագից՝ Հայտնության նախօրեին:
Ջրօրհնեքի մեծ արարողությունը (սուրբ ջրի օրհնությունը) եկեղեցիներում տեղի է ունենում հունվարի 18-ին և 19-ին: Այս սուրբ ջուրը սովորաբար կոչվում է Աստվածհայտնության ջուր: Հավատացյալներն այն հավաքում են իրենց հետ. համարվում է, որ այն անխորտակելի է և հատկապես օգտակար հիվանդությունների դեմ: Նրանք այն վերաբերվում են որպես սրբազան մասունքի՝ խմելով այն դատարկ ստամոքսին և աղոթքով: Աստվածհայտնության տոնին եկեղեցին նաև ավանդույթ ունի ջրամբարներ օրհնելու:
