Կիրիլ Դմիտրիևը Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպումներ կունենա ԱՄՆ պատվիրակության հետ. Reuters

photo-2026-01-19-14-19-18-1768818871713-770x_

Այս շաբաթ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն Շվեյցարիայի Դավոս քաղաքում հանդիպումներ կունենա ԱՄՆ պատվիրակության անդամների հետ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Կիրակի օրը Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ գրեթե չորս տարվա պատերազմի կարգավորման շուրջ բանակցություններըԱՄՆ պաշտոնյաների հետ կշարունակվեն այս շաբաթ Համաշխարհային տնտեսական ֆորումում:

Հիշեցնենք, որ 2026 թվականին Համաշխարհային տնտեսական ֆորումը կանցկացվի հունվարի 19-ից 23-ը Դավոսում։ Քաղաքական և բիզնես էլիտայի ներկայացուցիչները կքննարկեն միջազգային անվտանգության և տնտեսական հարցեր, ինչպես նաև արհեստական ​​բանականություն։ Միջոցառման թեման է «Երկխոսության ոգին»։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու ֆորումին: