ԱՄՆ նախագահը խոստացել է դատի տալ CBS-ին, եթե նրա հարցազրույցը հրապարակվի կտրված տարբերակով. Սպիտակ տան խոսնակը՝ հաղորդավարին:

screenshot-9-1768732631294-770x_

Սպիտակ տունը սպառնացել է դատական ​​​​հայց ներկայացնել CBS-ի դեմ, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ 13 րոպեանոց հարցազրույցը չհրապարակվի ամբողջությամբ, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթի և CBS-ի հաղորդավար Թոնի Դոկուպիլի միջև զրույցի ձայնագրությանը։

Հրատարակության տվյալներով՝ CBS Evening News-ի հաղորդավար Թոնի Դոկուպիլի հետ հարցազրույց ձայնագրելուց հետո Լևիթը մոտեցել է լրագրողին և նրա գործընկերներին՝ նախագահի ուղերձը փոխանցելու համար։

«Նա ասել, որ համոզվեք, որ չեք կտրում ձայնագրությունը, համոզվեք, որ հարցազրույցը հրապարակվում է ամբողջությամբ», – Լևիթը փոխանցել է Թրամփի խոսքերը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահը խոստացել էր դատի տալ հեռուստաալիքին, եթե խնդրանքը չկատարվի։ Դոկուպիլն իր հերթին ընդգծել է, որ ինքն ու իր թիմն ի սկզբանե մտադիր էին հրապարակել հարցազրույցն ամբողջությամբ։

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերին Դոնալդ Թրամփը դատի է տվել բրիտանական BBC հեռարձակող կորպորացիային՝ մեղադրելով նրան զրպարտության մեջ և պահանջելով 5 միլիարդ դոլար փոխհատուցում։