Պարեկները Արտյոմ Հարությունյանի` Արտյոմ Կանևսկոյի, «Toyota Land Cruiser»-ը և նրան ուղեկցող ավտոմեքենաները տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք
Երեկ՝ հունվարի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները Շինարարներ փողոցից ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևանի քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Toyota Land Cruiser» մակնիշի 23 AA 001 համարանիշի և «Mitsubishi Pajero» մակնիշի 23 ZZ 001 ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Պարեկները ավտոմեքենաները տեղափոխել են ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք, որոնցից մեկի վարորդը կամ ուղևորը եղել է քրեական մեծ հեղինակություն համարվող Արմեն Կանևսկոյի եղբայրը՝ Արտյոմ Կանևսկոյը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի փաստով վարույթ է նախաձեռնվել, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
