Քթի կnտրվածք և hարվածներ գլխին, առնվազն մեկ օր հիվանդանոցում մնալու ցուցում կա. փաստաբանը՝ Միհրան Հակոբյանի առողջական վիճակի մասին

screenshot-7-1765198662134-770x_

Միհրան Հակոբյանին ցուցում տվեցին առնվազն մեկ օր մնալ հիվանդանոցում, հուսով ենք՝ կհետևի դրան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Կա քթի կոտրվածք և հարվածներ գլխին: Կատարվել է քթի վիրահատական միջամտություն: Մենք ակնկալում ենք, որ տաք հետքերով կունենանք բացահայտում»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։