Դոհայում Արմեն Գրիգորյանը Կատարի Էմիրի խորհրդականի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները

93735410-0-84-1600-984-600x0-80-0-0-c68efdbd2a959e13a372063425249140-1765188420096-770x_

Դոհայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Պետության Էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ-Միսնադին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստան-Կատար երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների ընթացիկ հարցերին և զարգացման հեռանկարներին:

Զրուցակիցները նաև քննարկել են անվտանգային իրավիճակը Մերձավոր Արևելքում: