Իրանի արտգործնախարարը ժամանել է Ադրբեջան

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ադրբեջան։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ասել էր, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Իրանի համար։

Նա հայտարարել էր, որ այսօր կայանալու է արտգործնախարար Արաղչիի այցը Բաքու, վաղը նա բանակցություններ կվարի Ադրբեջանի պաշտոնյաների հետ։