Ինձ հեռացրին Եկեղեցուց, քանի որ Վեհափառի և Միքայել Սրբազանի անուննները հնչեցրի. Յոթ Վերք եկեղեցուց քաղաքացու են դուրս հրավիրել

screenshot-2025-12-07-124306-1765096994925-770x_

Կաթողիկոսի անունն եմ տվել ու մեր Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի անուն եմ տվել, դրա համար էլ ինձ հեռացրեցին եկեղեցուց։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասել է քաղաքացին, ում հեռացրել են Յոթ Վերք եկեղեցուց։

«Շիրակի թեմի քահանաներից որևէ մեկը ներսում չէ, և պետական այրերը մասնակցում են պատարագի, իրենց մեր Շիրակի թեմի բոլոր եկեղեցականները այս ամեն ինչի պատասխանը երեկ տվել են լրատվականով, ես ինչ-որ բան չեմ կարող հավելել ու իրենց իրենցից ավելացնել, միայն մի բան կասեմ․ իրենք պատժվելու են հաստատ Աստծո դատաստանով»,- նշել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու մի շարք պաշտոնյաներ  Գյումրու Յոթ վերք եկեղեցում մասնակցում են պատարագի՝ նվիրված 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։