WhatsApp հավելվածում ստեղծվել են ՊԵԿ նախագահի անվամբ կեղծ օգտահաշիվներ

t7UjiwnAhHkcPoQwjlKsEd2e1Xn9FCZgaoIp8iwA

WhatsApp հավելվածում ստեղծվել են ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի անվամբ կեղծ օգտահաշիվներ, որով տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։

Խնդրում ենք անտեսել նմանատիպ հաղորդագրությունները, չպատասխանել դրանց, չտրամադրել անձնական տվյալներ այդ օգտահաշիվների միջոցով և չսեղմել ուղարկվող հղումները։