Միհրան Պողոսյանի գործով ձերբակալվածներ կան. մեղադրյալների մեջ է նաև նրա ազգականը՝ «Միկշինի» սեփականատեր Տիգրան Հարությունյանը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։
«Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով վատնմանն օժանդակելու մեջ: Մեղադրյալներից երկուսը ձերբակալված են»,-ասել են կոմիտեից:
ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ազգականը՝ «Միկշին» շինարարական եվ արտադրական կազմակերպության սեփականատեր Տիգրան Հարությունյանը մեղադրյալների մեջ է:
