Քի Ուեսթի փաստաթուղթ ՀՀ կառավարության տիրապետության ներքո չկա, որովհետև դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել․ Փաշինյան
Քի Վեսթի փաստաթուղթ ՀՀ կառավարության տիրապետության ներքո չկա, որովհետև դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել, ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավոր Ագնեսա Խամոյանի այն հարցին, թե ինչու չի հրապարակվել այդ փաստաթուղթը։
«Դա եղել է դավադրություն, և դա է պատճառը, որ այդ համատեքստում տեղի է ունեցել հոկտեմբերի 27 և դրան նախորդած ու հաջորդած իրադարձություններ»,- նշել է նա։
