Արգավանդի խաչմերուկում բախվել են 2 «Mercedes»

screenshot-6-1764665853017-770x_

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Արգավանդի խաչմերուկում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Սուրեն Մ.-ի վարած «Mercedes» և Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Արման Բ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: