Տիկին Ավանեսյան, լավ չեք աշխատում, կառավարության կեսը հիվանդ է. Փաշինյան

screenshot-2025-11-27-122023-1764231634005-770x_

Կառավարության կեսը հիվանդ է, այս ո՞նց եք աշխատում, այսպես չի լինի, կատակել է Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ՝ դիմելով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին

«Պարոն վարչապետ, պատվաստման հետ կապված՝ առաջարկում ենք հենց վաղն էլ կազմակերպել, որ չունենանք հիվանդներ: Ովքեր բուժման կարիք ունեն, կբուժենք, ովքեր էլ առողջ են՝ կպատվաստենք», – հայտնել է Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով վարչապետի հարցին:

Փաշինյանը հումորով նշել է, որ հենց այսօր էլ կարող են կազմակերպել:

«Բա, ինչի ենք վաղվան թողնում, հազիվ հավաքվել եք, չենք կարող այսօր», – ասել  է վարչապետը :