Ելենա Զելենսկայան կարծում է, որ ամուսինը չպետք է շարունակի քաղաքական գործունեությունը․ Politico

upload-2023-04-05t092210z-1189802076-rc2880apebz4-rtrmadp-3-ukraine-crisis-poland-zelenskiy-pic4-zoom-1500x1500-90274-1763797060947-770x_

Վլադիմիր Զելենսկիի կինը՝  Ելենա Զելենսկայան,  կարծում է, որ ամուսինը չպետք է շարունակի քաղաքական գործունեությունը։ Այս մասին հաղորդում է Politico-ն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Զելենսկիի աջակցությունն այնքան ցածր է, իսկ կոռուպցիոն ճգնաժամի հետևանքները՝ այնքան ավերիչ, որ անանուն աղբյուրները հայտնում են, որ նախագահի և նրա մերձավոր շրջապատի հետ սերտորեն համագործակցող մարդիկ ակնարկել են, որ նա կարող է չառաջադրվել երկրորդ ժամկետով, երբ հանգամանքները թույլ տան քվեարկել։

Այս հավանականությունն ամրապնդվում է բազմաթիվ հաղորդագրություններով, որ Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան վաղուց է կարծում, որ նախագահը չպետք է վերընտրվի»,-ասվում է հոդվածում։

Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2024 թվականի մարտի 31-ին, սակայն դրանք չեղարկվել են՝ վկայակոչելով ռազմական դրությունն ու համընդհանուր մոբիլիզացիան։