Ուկրաինայի վերաբերյալ ոչինչ չպետք է որոշվի առանց Ուկրաինայի. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

l-0x33wh-786x458z-1-1759388561606-770x-1763738040701-770x_

Ուկրաինայի վերաբերյալ ոչինչ չպետք է որոշվի առանց Ուկրաինայի, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

«Ինչպես երեկ նշվեց, 28 կետից բաղկացած ծրագիր է ներկայացվել։ Մենք կքննարկենք իրավիճակը ինչպես եվրոպացի առաջնորդների, այնպես էլ այստեղ՝ G20-ի շրջանակներում գտնվող առաջնորդների հետ։ Ես նաև կկապվեմ նախագահ Զելենսկիի հետ՝ այս հարցը քննարկելու համար։ Կարևոր է մեկ հիմնական սկզբունք. մենք միշտ հետևել ենք այն կանոնին, որ Ուկրաինայի վերաբերյալ ոչինչ չպետք է որոշվի առանց Ուկրաինայի», – հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը։

Ավելի վաղ Զելենսկու գրասենյակը հայտնել էր, որ Ուկրաինայի նախագահը ստացել է պատերազմը կանգնեցնելու վերաբերյալ Թրամփի ծրագիրը։