Եվրամիությունը հետաձգել է Վրաստանի հետ մարդու իրավունքների հարցերով տարեկան հանդիպումը. ԱԳՆ

screenshot-2025-11-19-131512-1763543807389-770x_

Եվրամիությունը հետաձգել է Վրաստանի հետ մարդու իրավունքների հարցերով տարեկան հանդիպումը, հայտնել է Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը:

Ինչպես նշել է Վրաստանի ԱԳՆ-ն, հանդիպումը նախատեսված էր նոյեմբերի 21-ին Բրյուսելում, սակայն այն չեղարկվել է նախատեսվածից մի քանի օր առաջ։

«Վրացական կողմը հանդիպումը դիտարկել է որպես ԵՄ-ի հետ շփվելու հնարավորություն, այդ թվում՝ այն թեմաների շուրջ, որոնց վերաբերյալ մեր հասարակությունը հաճախ քննադատություն է լսում Բրյուսելից։ Թվում է, թե Բրյուսելը պատրաստ չէ լսել վրացական կողմի ողջամիտ դիրքորոշումները», – ասվում է հայտարարության մեջ։