Ռուբինյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

1-1763367327756-770x_

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 17-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: