Աշոցք գյուղում այրվել է անասնակեր․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի անասնագոմ

a7bbf4bc-ab9c-4275-83e8-d5e7fcc1e500-1758045214503-770x_

Սեպտեմբերի 16-ին, ժամը 13։54-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղի 7-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ տան բակում այրվում է կուտակած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:27-ին, մարվել՝ 19:34-ին: Այրվել է մոտ 1000 հակ կուտակած անասնակեր։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի հետագա տարածումը դեպի մոտակա անասնագոմ։

You may have missed