Գիշերային ստուգայցեր են իրականացվել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում․ հայտնաբերվել են խախտումներ (տեսանյութ)

screenshot-2025-09-04-201752-1757002759258-770x_

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես հեստապարային ակումբներում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են թվով 13 արձանագրություններ: