Պակիստանում առնվազն 16 մարդ է զոհվել պայթյունի հետևանքով

20250507-gaf-x99-186-copy-1751117110895-770x_

Պակիստանի հյուսիս-արևմուտքում ինքնասպան-ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, հաղորդում է France Presse (AFP) գործակալությունը՝ հղում անելով տեղական ինքնակառավարման մարմինների և անվտանգության աշխատակիցներին։

«Ինքնասպան-ահաբեկիչը պայթուցիկներով լի մեքենան մխրճել է զինվորների շարասյան մեջ», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ահաբեկչի մեքենան լի է եղել պայթուցիկներով։ Պայթյունի հետևանքով փլուզվել են նաև երկու տների տանիքներ, ինչի հետևանքով վիրավորվել է վեց երեխա։