Ոչ բարեփոխված տրանսպորտի բարեփոխումը տապալածները դեմ են դուրս գալիս ժողովրդին. օգոստոսի 1-ից QR կոդերով տրանսպորտից օգտվելը դառնալու է անհնար. ավագանու անդամ

mixcollage-16-jun-2025-11-05-am-9711-1750057533035-770x_

Երևան քաղաքի փոքրամասնության «իշխանությունը» հերթական քայլն է անում ընդդեմ քաղաքացիների։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը:

««Մուռ» հանելու պրակտիկան շարունակվում է, օգոստոսի 1-ից QR կոդերով օգտվելը տրանսպորտից դառնալու է անհնար։

Միակ նպատակը՝ քաղաքացիներին ստիպել գնել փաթեթներ։

Ոչ բարեփոխված տրանսպորտի բարեփոխումը տապալածները դեմ են դուրս գալիս ժողովրդին։

Լռելու ու հանդուրժելու արդյունքը։

Պետք է բոյկոտել ու ձեռք չբերել փաթեթներ»,- գրել է նա: