21.04.2026

Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Սևանի վարչական տարածքում բախվել են «Kia»-ն ու «SHACMAN» բեռնատարը

0
image_750x_683ca1cf2f6a1

Այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 60 կմ հատվածում բախվել են «SHACMAN» մակնիշի բեռնատարն ու «Kia» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

What do you feel about this?

Subscribe To Our Newsletter

[mc4wp_form id="206"]