Ռուսաստանն ի վիճակի է արտադրել ավելի շատ բալիստիկ հրթիռներ, քան ԱՄՆ-ն` հրթիռներ որսացող Patriot-ներ.The Economist

64301707-605-770x_

Ռուսաստանն ի վիճակի է արտադրել ավելի շատ բալիստիկ հրթիռներ, քան ԱՄՆ-ն՝ հրթիռներ որսացող Patriot-ներ: Այս մասին գրում է The Economist-ը։

Պարբերականը նշում է, որ ամերիկյան Lockheed Martin ընկերությունը, որն արտադրում է Patriot համակարգեր և դրա PAC-3 հրթիռները, արտադրության տեմպերով զիջում է բալիստիկ հրթիռներ արտադրող ռուսական գործարաններին։

Մասնավորապես, գործարանը մեծացնում է հրթիռների արտադրության ծավալները՝ հասցնելով տարեկան 650-ի։ Բայց դա մոտավորապես 100%-ով քիչ է, քան բալիստիկ հրթիռների ռուսական արտադրության կանխատեսված ծավալները։

Ինչպես նշել է Ուկրաինայի կառավարության աղբյուրը, ներկայումս Ռուսաստանը 500 հրթիռի պաշար ունի։ Միաժամանակ Ուկրաինային անհրաժեշտ է երկու PAC-3 հրթիռ՝ ռուսական հրթիռները որսալու համար։

Պարբերականը հավելում է նաև, որ Գերմանիայում նույնպես պետք է սկսվի Patriot համակարգերի հրթիռների արտադրությունը, սակայն միայն 2026 թվականի վերջին։