Դուք պայքարում եք երևանցիների շահերի դեմ․ ավագանու անդամը՝ «կարմիր գծերին» առնչվող դատական որոշումը քաղաքապետարանի կողմից բողոքարկելու մասին

mixcollage-24-may-2025-04-16-pm-3343-770x_

Երևանի քաղաքապետարանի խոսնակը հայտարարել է, որ դատարանի որոշումը կայանատեղիների ապօրինի սակագների վերաբերյալ կրկին պատրաստվում են բողոքարկել։ Այս մասին գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։

«Անկեղծ ասած՝ սա ոչ ոքի չի զարմացրել։ Սա արդեն երրորդ դատական հաղթանակն է «Մայր Հայաստան» խմբակցության կողմից, իսկ ձեր արձագանքը կրկին նույնն է՝ բողոքարկել, ձգձգել, մերժել պատասխանատվությունը։

Երկու պարզ ճշմարտություն՝

Բարեխղճությունն և արժանապատվությունը սկսվում են սեփական սխալներն ընդունելուց։

Բայց դուք նախընտրում եք օրենքի տեխնիկական միջոցներով փախչել ձեր պարտության փաստից։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը բողոքարկման իրավունք սահմանում է ֆիզիկական անձանց համար – ոչ վարչական մարմինների։

Դուք չեք պայքարում ձեր իրավունքների համար, դուք պայքարում եք արդարադատության և երևանցիների շահերի դեմ»,- գրել է նա։