Մենք դեռևս նոր սահմանադրության նախագիծ չունենք, տեղյակ ենք Ադրբեջանի կողմից բարձրացված հարցերին. Նիկոլ Փաշինյան

IMG_5414-main

Պաշտոնական այցով Ալբանիայում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության (ITV) հարցին։

Պատասխանելով Ադրբեջանի լրագրողի՝ Հայաստանի սահմանադրության վերաբերյալ հարցին, վարչապետը հայտարարել է, որ այն որևէ տարածքային պահանջ չունի հարևան երկրների նկատմամբ։

«Մենք դեռևս նոր սահմանադրության նախագիծ չունենք։ Մենք տեղյակ ենք Ադրբեջանի կողմից բարձրացված հարցերին։ Ակնհայտ է, որ մեր Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ մեր գործող սահմանադրությունը որևէ տարածքային պահանջ չի պարունակում մեր հարևանների նկատմամբ։ Սա արդեն իրավաբանորեն հաստատված փաստ է»,-ասել է նա։