Թրամփը գովել է Սիրիայի ղեկավար Ալ-Շաարային

a22a1ac0-30a9-11f0-96c3-cf669419a2b0-770x_

Երեկ Սաուդյան Արաբիա այց կատարած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է նաև Սիրիայի ղեկավար Ահմեդ Ալ-Շաարայի հետ: Դրա հետ կապված լրագրողներից մեկը հարց է տվել Թրամփին, թե ի՞նչ կարծիքի է նա Սիրիայի նախագահի մասին:

ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ հիանալի կարծիք ունի Ալ-Շաարայի մասին, որ նա «երիտասարդ, գրավիչ տղա է , լուրջ անցյալ ունի, անցյալի շատ լուրջ մարտիկ է»։

Հարցին, թե դա նրան չի՞ անհանգստացնում՝ Թրամփը պատասխանել է, որ Սիրիայի ղեկավարը հնարավորություն ունի ամեն ինչ կարգավորելու:

«Ես խոսել եմ նախագահ Էրդողանի հետ: Մենք իրար հետ լավ հարաբերություններ ունենք։ Նա նույնպես հավատում է, որ Ալ-Շաարան խնդիրները հաղթահարելու լավ հնարավորություն ունի»,-ասել է Թրամփը։