Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության լուծման առաջին և անհրաժեշտ քայլը նրանցից յուրաքանչյուրին ստիպելն է, որ հանդես գան խաղաղության առաջարկով․ Վենս

l-33x0wh-1854x1080z-04241_12-770x_

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար ռուս-ուկրաինական հակամարտությանը երկարաժամկետ լուծում գտնել, որը հակամարտության երկու կողմերից շաբաթական 5000 մարդու մահվան չի հանգեցնի։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության լուծման առաջին և անհրաժեշտ քայլը նրանցից յուրաքանչյուրին ստիպելն է, որ հանդես գան խաղաղության առաջարկով։ Եվ դա իրականում տեղի ունեցավ։ Ուկրաինացիներն ասացին. «Սա հենց մեր ուզածն է»։ Ռուսներն ասացին. «Սա հենց մեր ուզածն է», և հիմա դիվանագիտության գործն է փորձել ինչ-որ կերպ մերձեցնել երկու կողմերին։ Որովհետև ռուսների և ուկրաինացիների ցանկությունների միջև սարերի ու ձորերի տարբերություն կա»,-նշել է ԱՄՆ փոխնախագահը։