2027 թվականը կդառնա նախորդ տարվա արտաքին քաղաքականության տրամաբանական շարունակությունը․ Միրզոյան

2027 թվականը կդառնա նախորդ տարվա արտաքին քաղաքականության տրամաբանական շարունակությունը․ Միրզոյան

Արարատ Միրզոյան12:12 | նոյեմբերի 5, 20262027 թվականը կդառնա նախորդ տարվա արտաքին քաղաքականության տրամաբանական շարունակությունը․ Միրզոյան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

2027 թվականը կդառնա նախորդ տարվա արտաքին քաղաքականության տրամաբանական շարունակությունը․ Միրզոյան<!—>

]—>

2027 թվականը կլինի 2026 թվականին մեր իրականացրած արտաքին քաղաքականության տրամաբանական շարունակությունը, սակայն որոշակի փոփոխություններով։ Այս մասին նոյեմբերի 5-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

Նա պարզաբանել է, որ այդ փոփոխությունները կապված են գերատեսչության նոր անվանման և դրա նոր լիազորությունների հետ։

«Մեր առաջնահերթ նպատակն է լինելու Հայաստանի շուրջ խաղաղության և համագործակցության միջավայրի ձևավորումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության ամրապնդումը և մեր պետության կայուն գոյությանը նպաստելը։ Մեր խնդիրն է ձեր աջակցությամբ հնարավորինս շուտ իրականություն դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, իսկ այնուհետև՝ դրա վավերացումը»,— նշել է Միրզոյանը։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ մինչ այդ Հայաստանը կշարունակի «խաղաղությանը նպաստող» մի շարք քայլեր ձեռնարկել և զարգացնել Ադրբեջանի հետ համագործակցությունը։

Հասանելի է

русский

Անձ

Արարատ Միրզոյան

Տեղադրություն

ՀայաստանԱդրբեջան

Թեմա

ԴիվանագիտությունՔաղաքականություն

Աղբյուրը՝ NEWS.am