2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան

2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան

Հայաստան16:36 | նոյեմբերի 5, 20262026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան
լսել հոդվածըԿիսվելGoogle նախընտրելի դարձնել

2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան<!—>

]—>

Հայաստանի տնտեսական զարգացման միտումները շարունակում են դրական մնալ։ Այս մասին նոյեմբերի 5-ին՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«2025 թվականին մենք արձանագրել ենք 7,1% տնտեսական աճ, իսկ 2021-2025 թվականներին ՀՆԱ-ի միջին տարեկան աճը կազմել է շուրջ 7,9%։ Այս ժամանակահատվածի համար թիրախային ցուցանիշը 7% էր։ Տնտեսական աճը բարձր է մնացել նաև 2026 թվականին. առաջին կիսամյակում մենք գրանցել ենք ՀՆԱ-ի 6% աճ։ Այս ցուցանիշով Հայաստանն, ամենայն հավանականությամբ, երկրորդ տեղը կզբաղեցնի եվրոպական տարածաշրջանում»,— ասել է Պապոյանը։

Նախարարը նշել է, որ 2025 թվականին՝ 2017-ի համեմատ, ՀՆԱ-ն աճել է մոտ 54%-ով, իսկ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն՝ 2,4 անգամ՝ հասնելով շուրջ 9500 դոլարի նշագծին։

«Այս տարի մենք կհատենք 10 000 դոլարի շեմը»,— հավաստիացրել է կառավարության ներկայացուցիչը։

<!—>

Հասանելի է

[—>русский

Տեղադրություն

Հայաստան

Թեմա

ՏնտեսությունՀՆԱ

Անձ

Գևորգ Պապոյան

Աղբյուրը՝ NEWS.am