2026-ին կենսաթոշակները բարձրացնելու հնարավորությունն առաջացել է սպասվածից ավելի բարձր եկամուտների շնորհիվ․ Հովհաննիսյան

Տնտեսություն17:41 | նոյեմբերի 2, 20262026-ին կենսաթոշակները բարձրացնելու հնարավորությունն առաջացել է սպասվածից ավելի բարձր եկամուտների շնորհիվ․ Հովհաննիսյան
լսել հոդվածըԿիսվել նախընտրելի դարձնել
<!—>]—>
2026 թվականին կենսաթոշակները բարձրացնելու հնարավորությունն առաջացել է սպասվածից ավելի բարձր եկամուտների և հարկերի հավաքագրման ցուցանիշների բարելավման շնորհիվ։ Այս մասին նոյեմբերի 2-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հարցերին։
Ղազարյանը հիշեցրել է, որ նախորդ բյուջետային քննարկումների ժամանակ կառավարության ներկայացուցիչները հայտարարում էին կենսաթոշակները բարձրացնելու ֆինանսական հնարավորությունների բացակայության մասին։
Ի պատասխան՝ նախարարը պարզաբանել է, որ պետական բյուջեն կազմվում է տվյալ պահին առկա տնտեսական և հարկային կանխատեսումների հիման վրա։ Նրա խոսքով՝ 2025 թվականի սեպտեմբերին կատարված գնահատականները թույլ չէին տալիս բարձրացնել կենսաթոշակները, սակայն տարվա փաստացի արդյունքները զգալիորեն ավելի լավն էին։
«Երբ 2025 թվականի արդյունքներով մենք ավելի շատ եկամուտներ և ավելի բարձր տնտեսական աճ արձանագրեցինք, պարզ դարձավ, որ 2026 թվականի եկամուտները նախատեսվածից առնվազն 45-50 մլրդ դրամով ավելի կլինեն։ Դա մեզ համար պարզ էր արդեն տարեսկզբին», — նշել է Հովհաննիսյանը։
Նախարարի խոսքով՝ լրացուցիչ եկամուտների հաշվին հաջողվել է ապահովել կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ միջոցների առնվազն կեսը։ Հետագայում տնտեսական դինամիկան և հարկերի հավաքագրման տեմպերը թույլ են տվել օգտագործել նաև մակրոտնտեսական ռիսկերի պահուստը, որը նախատեսված էր եկամուտների հնարավոր թերակատարումը ծածկելու համար։
Հովհաննիսյանը նաև հայտնել է, որ 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է՝ նախկին 5,4%-ից հասցվելով 5,6%-ի։
«Եթե տնտեսության փաստացի աճը և հարկային մուտքերը կանխատեսվածից բարձր լինեն, կառավարությունը կորոշի լրացուցիչ ձևավորված միջոցների օգտագործման ուղղությունները», — հավելել է ֆինանսների նախարարը։
<!—>
Հասանելի է
[—>русский
Թեմա
ՏնտեսությունԿենսաթոշակներՊետական բյուջեՀարկեր
Անձ
Աղբյուրը՝ NEWS.am
