Ուժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

 
 

«Վերջին 2 օրերին տարբեր նախաձեռնությունների խաղաղ ակցիաների կոպիտ ճնշումները աչքի են ընկնում ընդգծված «տապոռությամբ»:

Ոստիկանությունը կարծես ուզում է կառավարությանն ու նրա կառավարչին իր շնորհակալությունը հայտնել` ոստիկանության աշխատակիցների հավելավճարը 50 հազար դրամով ավելացնելու կապակցությամբ (արտաքին ծառայություն իրականացնողների խմբինը):

 
 
 

Տեսանյութերի նույնիսկ հպանցիկ դիտարկումները ցույց են տալիս, որ ոստիկանության առանձին խմբեր, ներկայացուցիչներ անհամաչափ ուժի կիրառումից բացի ընդգծված անհարգալից ու լկտի պահվածք են դրսևորում:

Նկատելի է, որ հատկապես տարբեր գույնի բերետների ստորաբաժանումներում շեշտը դրված է նիկոլական քաղաքական գաղափարախոսության վրա և սրանք մեծ աշխուժությամբ ու հաճույքով են մոտենում ցույցեր ցրելու` իրենց բացառիկ առաքելությանը (ուզում եմ հույս փայփայել, որ ասածս բոլորին չի վերաբերվում):

Այս վարքագծի ուժայինները ոչ մի բանով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից»,- գրել է պատգամավորը։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.