Ալիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել

Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, թե Տավուշում Հայաստանի հետ սահմանի սահմանազատում սկսելու առաջարկը եկել է Բաքվից: Գրում է Interfax-ը։ 

 

Նրա կարծիքով՝ այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված։ 

 

Ընդ որում, նա նշել է, որ երկու կողմերն էլ, իբր, կառուցողական մոտեցում են ցուցաբերել այդ հարցում։

Մեկնաբանություններ