Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ

Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Գիշերը քաղաքացիները խարույկ են վառել Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհի՝ իրենց փակած հատվածում՝ շարունակելով փակ պահել այն։

 

Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել էր, որ գիշերը ևս շարունակելու են փակ պահել Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը։

 

Վերջերս Ոսկեպարում բնակություն հաստատած քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ճանապարհը շարունակելու է փակ մնալ՝ կոչ անելով Հայաստանի տարբեր բնակավայրերում ապրողներին միանալ ակցիային, իսկ եթե չեն կարող գնալ Կիրանց, ապա յուրաքանչյուրն իր բնակավայրում նմանատիպ ակցիա կազմակերպի, որպեսզի շղթան տարածվի։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.