Գլխուղեղի որ հատվածների հետ է ավելի կապված անորեքսիան

Ճապոնիայի Չիբայի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ նյարդային անորեքսիան մարդու գլխուղեղում տասնյակ ֆունկցիոնալ փոփոխությունների հետ է կապված։ Հիշեցնենք, որ նյարդային անորեքսիան մարդու սննդային վարքագծի հետ կապված ծանր հիվանդություն է, որը կապված է քաշ հավաքելու հանդեպ ունեցած խիստ վախի եւ սննդի օգտագործման սահմանափակման ձգտման հետ։ հիվանդները պարզ ասած ոչինչ չեն ուտում, ուտելուց հետո էլ փոխում են և օրգանիզմը հետզհետե հյուծվում է: Այն դժվարությամբ է բուժվում, իսկ նյարդային անորեքսիայից մահվան դեպքերը հասնում են մինչեւ 18 տոկոսի։ Իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նյարդային անորեքսիան մարդու գլխուղեղում ընդհանուր առմամբ 45 ֆունկցիոնալ փոփոխությունների հետ է կապված։


Հիմնական խախտումները կապված են եղել նախաճակատային շրջանների հետ, կապված են այնպիսի կարեւոր ֆունկցիաների իրականացման հետ, ինչպիսիք են որոշումների կայացումն ու կոգնիտիվ վերահսկողությունը։ Միաժամանակ, պարզվել է նաեւ, որ նյարդային անարեքսիան ավելի թույլ կապված է գլխուղեղի որոշ հատվածների հետ, ինչպիսին օրինակ՝ ուղեղիկն է, կամ թալամուսը։ Ճապոնացի գիտնականները նշում են, որ ներկայումս շարունակում են իրենց հետազոտությունները, որպեսզի կարողանան հասկանալ, թե բացահայտված կապերի արդյունքում ինչպես է հնարավոր մշակել մեթոդ բուժման համար։ 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.