37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 9-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Թումանյանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 3 շենքի բակում Լոռու մարզի բնակիչ 37-ամյա Արմեն Ս․-ն դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Լևոն Թ․-ին:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց, ոստիկանության Թումանյանի բաժնում ահազանգ է ստացվել «Ալավերդի» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ կնոջ՝ Լոռու մարզի բնակիչ 36-ամյա Իսկուհի Մ․-ի ուղեկցությամբ, «կրծքամսի կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 39-ամյա Լևոն Թ․-ն, ով վնասվածքները ստացել է նույն օրը, իրենց ավտոտնակի մոտ դանակահարվելու հետևանքով:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.