Ցանկացած երկիր, որը կբացի իր օդային տարածքը Իսրայելի առաջ՝ Իրանի վրա հարձակվելու համար, կստանա մեր ուժեղ և ուժգին պատասխանը․ Իրանի պաշտպանության նախարար

Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին հայտարարել  է,Իրանը կպատասխանի այն երկրներին, որոնք իրենց տարածքը տրամադրում են Իսրայելին՝ Իսլամական Հանրապետության վրա հարձակվելու համար։

 

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Իրանը տասնյակ անօդաչու սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ, իսկ Իսրայելի բանակը հաստատել է տեղեկությունը։

 

Ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարել է, որ կաջակցի Իսրայելին Իրանի հետ հակամարտությունում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.