Մակրոնի և Սի Ծինփինի ընթրիքի ճաշացանկից հեռացվել է «ռուսական տորթը». Le Figaro

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ ընթրիքին չի կարողացել վայելել իր սիրելի աղանդերը, որը կոչվում է «ռուսական տորթ»: Պատճառն աղանդերի անվանումն է: Այս մասին հայտնում է Le Figaro-ն։

Առաջնորդներն ընթրել են Կոլ դյու Տուրմալե լեռնանցքում՝ դեպի Պիրենեյան լեռնաշղթա ճամփորդության ժամանակ: Աղանդերի համար խոհարարը նախատեսել էր խմորեղեն, որը բաղկացած է նուշի թխվածքաբլիթներից և պրալինի մածուկից: Տորթն իր անվանումը ստացել է բաղադրատոմսից, որը, ըստ լեգենդի, եկել է Ղրիմից:

«Այնուամենայնիվ, զգայուն աշխարհաքաղաքական համատեքստի պատճառով այս աղանդերը, որը հատկապես սիրված է Էմանուել և Բրիջիթ Մակրոնների կողմից, փոխարինվել է հապալասով կարկանդակով»,- ասվում է տեքստում։

Նախօրեին հաղորդվել էր, որ Մակրոնը Չինաստանի ղեկավարի հետ ուղևորվել է Պիրենեյան լեռնաշղթա՝ արդի հարցերի շուրջ անկեղծ խոսակցության համար համապատասխան մթնոլորտ ստեղծելու նպատակով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.