Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին․ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին չի մասնակցի։

 

Այս մասին Panorama.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

 

«Ի պատասխան Ձեր հարցման. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ապրիլի 12-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին»։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 12-ին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.