Սարավանի լեռնանցքում, Գորիսի և Թումանյանի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ճանապարհը փակ են

Մարտի 27-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

 

Սարավանի լեռնանցքում, Գորիսի և Թումանյանի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.