Սա «հուշում» է վիտամին D-ի դեֆիցիտի մասին 

Ամերիկացի սննդաբան, մարզական սննդակարգերի մասնագետ Ջես Հիլարդը բրիտանական Daily Mail-ի հետ զրույցում ասել է, որ լիբիդոյի նվազումը կարող է վկայել այն մասին, որ մարդը լիարժեք չի սնվում եւ նրա սննդակարգում առկա է վիտամին D-ի պակասորդ։ Բժիշկը մանրամասնել է, որ D վիտամինը մարդու օրգանիզմում հիմնականում ապահովում է կալցիումի եւ ֆոսֆորի կլանումը սննդից՝ բարակ աղիքում։ Բացի այդ, այն ամրացնում է իմունային համակարգը եւ օգնում նվազեցնել որոշ հիվանդություններով, ինչպես օրինակ՝ շաքարային դիաբետով եւ ցրված սկլերոզով հիվանդանալու ռիսկը։


Միաժամանակ սակայն, D-ի պակասորդը, ըստ մասնագետի, բացասաբար է ազդում տղամարդկանց մոտ տեստոստերոն հորմոնի արտազատման վրա։ Եւ հենց սրանով է պայմանավորված տղամարդկանց մոտ սեքսուալ ցանկության անկումը, դա «հուշում» է D վիտամինի պակասորդի մասին։ Հիլարդը նշել է, որ այս վիտամինի պակասորդի մասին կարող են վկայել նաեւ՝ գլխացավերը, մկանային եւ ոսկորային ցավերը, հոդացավերը։ Պակասորդը կարելի է լրացնել հավելումների միջոցով, կամ էլ սննդակարգը կորեկցիայի ենթարկելով, ինչպես օրինակ՝ սկումբրիայի, սարդինայի, ձվի և սնկերի տեսակարար կշիռը սննդակարգում ավելացնելով։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.