Երբ Ադրբեջանի գործընկերն ինչ-որ բան ասաց, կարիք չունեի դրան պատասխանելու, քանի որ իրար հերթ չտալով պատասխանեցին ԵՄ տարբեր ներկայացուցիչներ. Ալեն Սիմոնյան

Մենք միասին մի միջոցառման ենք մասնակցել, դուրս ենք եկել, ես միջանցքում շնորհակալություն եմ հայտնել իրեն Հայաստանին դրական անդրադարձ կատարելու համար:

 

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Բրյուսելում Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ հանդիպման մասին լուրերին:

 

«Տիխանովսկայան իր ելույթում բավական դրական է արտահայտվել Հայաստանի վերաբերյալ: Եթե դուք նայեք տիկին Տիխոնովսկայայի ելույթը, և ընդհանրապես, պետք է արձանագրեմ, որ այդ միջոցառման ընթացքում շատ ակնհայտ էր ԵՄ-ի և ներկա գտնվող մեր գործընկերների արձանագրումներն ու արձագանքները Հայաստանի վերաբերյալ:

 

Պետք է ասեմ, որ նույնիսկ պահ եղավ, որ երբ Ադրբեջանի գործընկերն ինչ-որ բան ասաց, նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու, քանի որ իրար հերթ չտալով պատասխանեցին ԵՄ տարբեր ներկայացուցիչներ, տարբեր փորձագետներ:

Ես չէի կարող շնորհակալություն չհայտնել թե իրեն, թե մնացած այն գործընկերներին, որոնք դահլիճում Հայաստանի շահերը պաշտպանում էին: Մենք ոչ մի բան չենք խոսել, ես նույնիսկ այդ տղայի գոյության մասին չգիտեի»,- նշեց Սիմոնյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.