Դավիթ Տոնոյանի առեղծվածային պատմությունից հետո բազմաթիվ ազատումներ են եղել համակարգում․ Մինասյան

Բոլոր այն մարդիկ, որոնք ներգրավված են եղել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ կապված դեպքին, չեն աշխատում համակարգում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

 

Հիշեցնենք, որ 2023 թ. օգոստոսի 1–ին ԱԱԾ մեկուսարանից ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին տեղափոխման ճանապարհին Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ ժամանակով տեսակցել մորը: ՔԿ ծառայության պետը Դավիթ Տոնոյանին թույլատրել է տեսակցել մորը, ինչից հետո ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

 
 

Գրիգոր Մինասյանը նշեց, որ Դավիթ Տոնոյանի հետ կապվածը առեղծվածային պատմություն էր, որի պատճառով բազմաթիվ ազատումներ են եղել համակարգում։

«Այս պատմության մեջ ականատես ենք եղել բազմաթիվ, այսպես ասած, տարօրինակությունների, քանի որ ինչ-որ մի բան այն չէր։ Դրա արդյունքում եղավ ծառայողական քննություն, եղան կարգապահական տույժեր և եղան հեռացումներ»,- ասաց Մինասյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.