4 գյուղերը հերթական զոհը կդառնան․ եթե իրավիճակ չփոխենք, անխուսափելիորեն կհետևեն նոր կորուստներ

Հայաստանի Հանրապետական կուսակցության  փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից հեռավար կարգով պատասխանել է քաղաքացիների կողմից իրեն ուղղված հարցերին։

 

Քաղաքացի Նարեկ Նիկողոսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին հարց է ուղղել.

«Դավաճանը գնացել է Տավուշ և խոսում է նրանից, որ տավուշցիների տները պետք է հանձնի թուրքին․ ի՞նչ է լինելու»։

Արմեն Աշոտյանը պատասխանել է.

«Շատ հաճախ և արդարացիորեն նշվում է, որ Նիկոլը չի դիմադրում Ալիևին և հերթով կատարում է նրա բոլոր պահանջները։ Աքսիոմ է․ քանի կա Նիկոլը, այս գործընթացը երբեք կանգ չի առնելու։ Սակայն նույնքան ճշմարիտ է նաև այն դառը իրականությունը, որը կատարվեց  հենց հայ ժողովրդի հետ. եթե Նիկոլը հլու-հնազանդ կատարում է Ալիևի վերջնագրերը, ապա հայ ժողովուրդն էլ, մի քիչ փնթփնթալով, կատարում կամ հնազանդվում է Նիկոլի ծրագրերին։

Պարզ է՝ Փաշինյանն Ադրբեջանի նախագահին դիմադրել չի ուզում և չի կարող։ Իսկ մե՞նք։ Արդյոք որպես ժողովուրդ՝ մենք նույնպես չունե՞նք դիմադրության ցանկություն և ներուժ։ Որովհետև ստեղծված իրավիճակում Տավուշի 4 գյուղերը հերթական զոհը կդառնան, որոնց, եթե սկզբունքային իրավիճակով չփոխենք, անխուսափելիորեն կհետևեն նոր կորուստներ։ Ասածս շատ հստակ է. Նիկոլը չի դիմադրում Ալիևին, ուստի մենք պիտի դիմադրենք Նիկոլին»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.