Մեզ հաջողվել է 2023 թվականին արձանագրել 8,7 % տնտեսական աճ. Նիկոլ Փաշինյան

2021 թվականին նախընտրական շրջանում խոստացել էինք, որ տարեկան միջինում 7% տնտեսական աճ ենք ապահովելու, ինչը շատ հավակնոտ ցուցանիշ է, և կարող եմ ասել, որ 2023 թվականին մեզ հաջողվել է արձանագրել 8,7 % տնտեսական աճ: Այս մասին Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Գործադիրի ղեկավարը հիշեցրեց, որ 2022 թվականին տնտեսական աճի ցուցանիշը 12,6% էր, 2021թ․ նախընտրական տարում` 5,6 %։

 

Փաշինյանի խոսքով՝ միջինում կատարվել է ավելի քան տարեկան 7% տնտեսական աճ ապահովելու խնդիրը, որն, ըստ նրա, համապարփակ ցուցանիշ է։

 

«Այս ցուցանիշը բոլոր ոլորտների վրա ունեցել է կոնկրետ ազդեցություն։ 2023 թվականին մենք ապահովել ենք 2 տրիլիոն 222 մլրդ բյուջետային եկամուտներ։ 2017 թվականին բյուջետային եկամուտների նկատմամբ այս ցուցանիշն ավել է 1 տրիլիոն 64 մլրդ դրամով, այսինքն՝ բյուջեյի աճը կազմել է 92 %»,- մանրամասնեց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.