21 հազար ՀՀ քաղաքացի հայտարարագրել են, որ իրենք վարձով բնակարան են տալիս. Փաշինյան

21 հազար ՀՀ քաղաքացի հայտարարագրել են, որ իրենք վարձով բնակարան են տալիս։

 

Այս մասին Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

Նա նշեց, երբ այս որոշումը կայացնում էին, բավականին հոռետեսություն կար, թե այն ինչքանով կաշխատի։

 

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն էլ հավելեց, որ 15,392 քաղաքացի ներկայացրել է շուրջ 21,000 հայտարարություն, որ վարձով բնակարան է տալիս:

«Մենք նայել ենք արդյոք այս անձինք համընկնում են նախորդ տարիներին ներկայացված հայտարարագրերի հետ, և 90 %-ից ավելին չի համընկնում, այսինքն մեր օրենքը գործել է»,- ասաց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.