Աստղագուշակ հունվարի 20-ի համար

ԽՈՅ 


Արժե կենտրոնանալ այն գործերի վրա, որոնցից գլուխ հանել առաջ չի ստացվել: Այսօր դուք անպայման կհասնեք ձեր ուզածին, ինչում կօգնեն հնարամտությունն ու համառությունը: Որոշ Խոյեր հուսալի օգնականներ կգտնեն: Նրանց կարելի է վստահել նույնիսկ ամենակարևոր հարցերի լուծումը:

Հավանական են դրամական մուտքեր: Ամենայն հավանականությամբ խոսքը ոչ մեծ գումարի մասին կլինի, բայց դա էլ բավարար կլինի հաճելի գնումներ անելու կամ ընտանիքի համար հետաքրքիր հանգիստ կազմակերպելու համար: Օրվա երկրորդ կեսին աշխատեք խուսափել հոգնածությունից. այդ հատվածում հանգստի կարիք եք ունենալու:

ՑՈՒԼ 

Առավոտը կարևոր զրույցներով մի սկսեք: Օրվա առաջին կեսը ամենահարմարը կլինի հանգստի և զվարճանքների, ընկերների հետ անկաշկանդ զրույցների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք ձեզ կես խոսքից հասկանում և ամեն ինչում աջակցում են: Արժե հետաձգել ֆինանսական հարցերի լուծումը:

Օրվա երկրորդ կեսին շատ Ցուլեր նոր գաղափարներ ու ծրագրեր կունենան: Դրանց իրագործմանը կուզենաք անհապաղ անցնել ու նման հնարավորություն կունենաք: Սակայն հազիվ թե կարողանաք միանգամից օգնականներ գտնել: Այնպես որ սկսեք ինքնուրույն գործել ու մի կասկածեք հաջողությանը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Օրը լավ նորություններով կուրախացնի վերջին ժամանակներս ընտանեկան խնդիրներով և հարազատներին օգնելով զբաղված Երկվորյակներին: Պարզ կդառնա, որ ջանքերը զուր չեն անցել, և բոլոր դժվարությունները շուտով անցյալում են մնալու: Հավանական  են դրամական մուտքեր: Չի բացառվում ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վարձատրեն վաղուց կատարած աշխատանքի դիմաց:

Բիզնեսի զարգացման, աշխատանքը կամ գործունեության ոլորտը փոխելու հետ կապված նոր գաղափարներ կհայտնվեն: Դեռևս վաղ է դրանք ինչ-որ մեկի հետ քննարկելը, ցանկալի է նախ ամեն ինչ ինքնուրույն կշռադատել:

ԽԵՑԳԵՏԻՆ 

Օրը հագեցած կլինի, դուք շատ բան կհասցնեք: Սակայն մտածած ամեն ինչ չի հաջողվի անել: Ամենայն հավանականությամբ անսպասելի լուծում պահանջող նոր առաջադրանքներ կհայտնվեն ու ծրագրած ինչ-որ բան ստիպված պիտի լինեք հետաձգել: Լավ է սկսեք ամենակարևորից, քանի որ հենց առավոտն է արդյունավետ լինելու:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ ընկերների հետ հանդիպումները, և՛ ռոմանտիկ ժամադրությունները: Այս հատվածում կարող եք նաև խանութներով շրջել. հնարավորություն կունենաք գնել հենց այն, ինչ ձեզ պետք է:

ԱՌՅՈՒԾ 

Հրաշալի օր է շփումների համար: Ձեզ կհաջողվի լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս, իրենց հեռու և անբարեհամբույր են պահում: Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ:

Օրվա առաջին կեսը հարմար կլինի ինչպես նախապես ծրագրված, այնպես էլ սպոնտան ուղևորությունների համար: Հետո ավելի հանգիստ շրջան կգա, որը հարմար կլինի առօրյա, հասարակ զբաղմունքների, ավելի վաղ սկսածն ավարտելու համար: Ներդաշնակ կլինեն ընտանեկան հարաբերությունները, կհաջողվի քննարկել բոլորի համար կարևոր հարցերը՝ խուսափելով տարաձայնություններից:

ԿՈՒՅՍ 

Օրվա սկիզբն արժե հանգիստ անցկացնել: Այդ հատվածը հազիվ թե հարմար լինի կարևոր գործերի և լուրջ հարցերը լուծելու համար: Ձեզ համար հեշտ չի լինի կենտրոնանալը, իրավիճակը ճիշտ գնահատելն ու հասկանալը, թե ինչ է պետք ձեռնարկել առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել:

Օրվա երկրորդ կեսը, հակառակը, բարենպաստ կլինի ամենատարբեր զբաղմունքների համար: Հրաշալի ժամանակ կանցկացնեն ժամանցային միջոցառումների մասնակցող Կույսերը: Հնարավորություն կունենաք հաշտվել վեճից հետո, վերականգնել հին կապերը:

ԿՇԵՌՔ

Եթե կարևոր բան եք մտածեք, ապա արժե շտապել. օրվա առաջին կեսը բարենպաստ և արդյունավետ է լինելու: Ինչքան շուտ սկսեք գործել, այնքան հեշտ կլինի լուրջ գործերից գլուխ հանելը կամ նախկինում բոլորին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը լուծելը:

Օրվա երկրորդ կեսին հաճելի մի բանով զբաղվելու, հանգստանալու և ուժերը վերականգնելու հնարավորություն կունենաք: Ընկերների հետ ժամանակ անցկացնող Կշեռքները բազում դրական հույզեր կստանան: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը, որն անսովոր ու հիշարժան կանցնի:

ԿԱՐԻՃ 

Հուզական դաշտը բավական լարված կլինի: Տրամադրությունը կարող է հաճախ փոխվել, աննշան իրադարձություններին դուք շատ սուր կարձագանքեք: Ցանկալի չէ օրվա առաջին կեսի համար լուրջ հանդիպումներ ու կարևոր զրույցներ ծրագրելը. հեշտ չի լինի ճիշտ տոնն ու անհրաժեշտ բառերը գտնելը:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Եթե ստանձնեք երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերը, ապա հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Հավանական են դրամական մուտքեր, հաջող գործարքներ ու գնումներ: Երեկոն լավ նորություններ է խոստանում սիրահարված Կարիճներին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Օրը հարմար կլինի նոր գործեր սկսելու, վերջերս առաջ եկած գաղափարները կյանքի կոչելու համար: Դուք ոչ միայն արագ հաջողության կհասնեք, այլև շատ բան կսովորեք, նոր համախոհներ կգտնեք: Շատ Աղեղնավորների պետք կգան վաղուց ստացած գիտելիքները: Դրանց շնորհիվ նշանի ներկայացուցիչները ցավալի սխալներ չեն անի, արագ կկողմնորոշվեն ոչ միանշանակ իրավիճակներում:

Արժե զգույշ լինել գումարի հետ կապված հարցերում: Դուք հակված կլինեք որոշակի թեթևամտության, ուստի վտանգ կա շատ ծախսեք անպիտան բաների վրա: Ցանկալի չէ վարկեր վերցնելն ու պարտքով գումար տալը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ 

Նույնիսկ եթե օրվա համար շատ գործեր եք ծրագրել, դուք կհասցնեք ամենը, ինչ պետք է: Ժամանակը զուր վատնել չեք ուզենա, միանգամից կկենտրոնանաք իսկապես կարևոր բաների վրա: Շատ Այծեղջյուրների վաղուց ձեռք բերած փորձը կօգնի արագ հասնել նպատակին: Շրջապատողները կնկատեն դա և սովորականից հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով:

Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Օրը հարմար կլինի նաև հին կապերը վերականգնելու, վերջին ժամանակներս լարված հարաբերությունները կարգավորելու համար:

ՋՐՀՈՍ 

Օրվա համար ծրագրած ոչ ամեն ինչից կկարողանաք հեշտությամբ գլուխ հանել: Կպարզվի, որ ամեն ինչ չեք մտածել ու հաշվի առել, կարևոր մասեր եք աչքաթող արել: Բայց դուք չեք վշտանա ու խուճապի չեք մատնվի, հումորով կվերաբերվեք տեղի ունեցողին ու արագ ելք կգտնեք իրավիճակից:

Օրը բարենպաստ կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Դուք կհասկանաք՝ ինչով աջակցել և ինչպես ուրախացնել նրանց: Կարող եք քննարկել ապագայի ծրագրերը՝ առանց մտահոգվելու, որ տարաձայնություններ ու վեճեր կառաջանան: Երեկոն հաճելի անակնկալներ ու ոչ մեծ նվերներ է խոստանում:

ՁԿՆԵՐ 

Օրն արժե նվիրել ծանոթ գործերին, որոնցից արագ գլուխ կհանեք և որոնք անելու համար մեծ ուժեր գործադրելու կարիք չի լինի: Բացի այդ, ձեզ հաճույքով կօգնեն և՛ հին ընկերները, և՛ նոր ծանոթները: Կարող եք կենտրոնանալ ֆինանսական հարցերի լուծման վրա: Եթե լսեք ինտուիցիային, ապա սխալներ չեք անի:

Օրն այնպես ծրագրեք, որ օրվա երկրորդ կեսին հանգստանալու, մենակ մնալու հնարավորություն ունենաք: Այս հատվածը հարմար չի լինի բազմամարդ միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաև հեռավոր ուղևորությունների համար, բացառությամբ շատ վաղուց ծրագրածների:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.