Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում

ՀՖՖ գործկոմը 24-րդ ժողովի ընթացքում ընտրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին. գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը ստանալով ձայների մեծամասնությունը վերընտրվեց նախագահի պաշտոնում:

 

ՀՖՖ ժողովի 25 պատվիրակներից ընտրությանը մասնակցեցին 23-ը, քանի որ «Նոա» և «Շիրակ» ակումբների ներկայացուցիչները չէին ներկայացել ֆեդերացիայի նախագահի ընտրությանն ու չեն քվեարկել:

 

ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի օգտին քվեարկեց 20 պատվիրակ, Արաս Օզբիլիսի օգտին՝ 3-ը։

 

Հիշեցնենք, որ ՀՖՖ հերթական ժողովը չանցավ առանց սկանդալի: «Ուրարտու» ակումբի սեփանակաեր Ջևան Չելոյանցը հարց ուղղեց ՀՖՖ նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանին՝ պնդելով, որ Արմեն Մելիքբեկյանը ընտրություններից առաջ պետք է հրաժարական տար ըստ ՀՖՖ կանոնադրության:

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նախ պահանջեց, որպեսզի Չելոյանցը հայերեն խոսի, ապա ներկայացրեց կանոնադրությունը․ «Գլխավոր Քարտուղարն է կազմակերպում ընտրական գործընթացը, կանոնադրության որևէ կետ չի սահմանում, որ գործող նախագահը պետք է հրաժարական տա։ Նա կարող է ղեկավարել մինչև ընտրությունների օրը ներառյալ»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.