ՀՖՖ-ն 4 տարում ստացել է 70 միլիոն եվրո, սակայն հասկանալի չէ, թե ինչի վրա են ծախսել. «Փյունիկ»-ի նախագահ

Բերդավանում մենք մասնաճյուղ ունենք, որտեղ ՀՖՖ-ն ֆուտբոլի դաշտ է կառուցել և վերջինիս թույլտվաությամբ մենք այնտեղ մի մարզում անցկացրեցինք, բայց  ստացանք երկու վնասվածք

 

Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Փյունիկի» սեփականատեր-նախագահ Արթուր Սողոմոնյանը՝  անդրադառնալով մասսայական ֆուտբոլի զարգացման նպատակով ՀՖՖ-ի կառուցաց ֆուտբոլի դաշտերի որակին։

 

Ըստ նրա՝ ստիպված հեռացել են այդ դաշտից և մարզման վերադարձել հողի վրա։

 

«Այդ դաշտերը կառուցվել են ոչ թե մանկական-պատանեկան ֆուտբոլի զարգացման համար, այլ այն սպանելու: Այդ ֆուտբոլի դաշտերը կառուցվել են բետոնին, որի վրա արհեստական խոտածածկույթ է փռած, բացակայում է նաև ռեզինի միջնաշերտը և  երեխան, երբ խաղի ժամանակ ընկնում է այդ բետոնին, վնասվածք է ստանում»,-ասաց  Արթուր Սողոմոնյանը։

«Փյունիկի» սեփականատեր-նախագահը հայտարարեց, որ ՀՖՖ-ն 5 անգամ ավելացրել է մանկական-պատանեկան ֆուտբոլում մարզիչ աշխատելու համար նախատեսված լիցենզիայի արժեքը, որը կսպանի Հայաստանում այդ մասնագիտությունը։

«Պրոֆեսիոնալ աստիճանակարգում լիցենզին արժի 5 մլն դրամ, նախկինում 1 մլն էր, սա շատ ավելի թանկ է, քան Վրաստանում և Ռուսաստանում, այդ պատճառով հայ մասնագետներին ուղարկում են այդ երկրներ՝ լիցենզավովելու»,- ասաց Սողոմոնյանը:

Նա նաև նշեց, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նախորդ չորս տարիներին դրսից ստացել է 70 միլիոն եվրո, սակայն հասկանալի չէ, թե ինչի վրա են ծախսել:

«Այս չորս տարիներին ոչ մի լուրջ ֆուտբոլային կառույց չի շահագործվել։ Նախորդ ղեկավարության կողմից 70-80 տոկոս կառուցած Արմավիրի, Աբովյանի և Վանաձորի մարզադաշտերի շահագործումը ոչնչի մասին է, քանի որ նոր ստադիոն կառուցելը 5-6 միլիոն դոլար է։ Այս ընթացքում մենք պետք է ունեայինք առնվազն 1-2 նոր ստադիոն։

Ոչ թափանցիկ և ոչ կոմպետենտ վատնում է տեղի ունենում։ Չեմ անվանի կոռուպցիա, քանի որ դա իրավական տերմին է։ Դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները։

Ես կխոսեմ ոչ արդյունավետ ծախսի մասին։ Ես չեմ հասկանում, թե չորս տարում 70 միլիոն դոլարն ինչի վրա են ծախսել։ Նրանք դեռ Հայաստանի բյուջեից են փող ուզում։ Անցած տարի հայտարարեցին, որ բյուջեից 5 միլիարդ դրամ են ստանալու»,- ասել է նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.