Վթարի է ենթարկվել Արթուր Վանեցյանի որդին․ Shamshyan.com (լուսանկարներ)

Դեկտեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

 

Ժամը 19:20-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 22-ամյա Արտյոմ Վանեցյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Մելիք Բադալյանի վարած Kia մակնիշի ավտոմեքենաները։

 

Վթարից ժամեր անց Ա. Վանեցյանը, բժշկական օգնություն ստանալու նպատակով, դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն։

 

Պարեկները Մ. Բադալյանի մոտ հայտնաբերել են թմրամիջոց։ Նա ասել է, որ օգտագործել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Ա. Վանեցյանը «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդին է։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.