Կատարվում է Ստեփանակերտում և Ղարաբաղում մնացած հայերի նախնական հաշվառում. Ադրբեջանի պետական ​​միգրացիոն ծառայության պետ

Կատարվում է Ստեփանակերտում և Ղարաբաղում մնացած հայերի նախնական հաշվառում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայության ղեկավար Վուսալ Հուսեյնովը։

 

Նրա խոսքով՝ այս ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են կենտրոնացված կարգով։

Օրերս ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքային խմբերը Լեռնային Ղարաբաղում շարունակում են այցելել այնտեղ մնացած հայ ընտանիքներին՝ արձագանքելով նրանց կարիքներին։ Ամատունու խոսքով՝ դժվար է մնացած հայերի կոնկրետ վիճակագրություն ասել, սակայն խոսքը մի քանի տասնյակ հայերի մասին է։ 

«Երբ Ղարաբաղից հայերի մեծ մասը տեղափոխվեց Հայաստան, մեր թիմերը տեղում սկսեցին աշխատել այն անձանց հետ, որոնք ինչ-ինչ պատճառներով մնացել են կամ պարզապես չեն կարողացել դուրս գալ։ Բոլոր այն մարդիկ, որոնք ցանկություն են ունեցել տեղափոխվել Հայաստան, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել դա անել, մեր կազմակերպությունն օգնել է այդ հարցում։  Խոսքը 50 անձի մասին է։ Նրանք այն մարդիկ են, որոնք ունեն ֆիզիկական խոցելիություն, առողջական խնդիրներ։ Մի քանի տասնյակ հոգու էլ օգնել ենք հեռախոսազանգերի, տեսազանգերի միջոցով կապ հաստատել Հայաստանում գտնվող իրենց հարազատների հետ։ Այն մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել մնալ Ղարաբաղում, մեր աշխատանքային խմբերը պարբերաբար այցելում են՝ գնահատելով նրանց կարիքները»,-ասել է Զառա Ամատունին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.